Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում տրոլեյբուս է այրվել


Այս գիշեր տրոլեյբուսների հավաքակայանում բռնկված հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել է մեկ տրոլեյբուսը, մեկ ուրիշը` վնասվել է:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 11-ին`ժամը 03.04-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեում` տրոլեյբուսների հավաքակայանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.21-ին, մարվել` 03.45-ին: Այրվել է 027 համարանիշի տրոլեյբուսն ամբողջությամբ եւ 019 համարանիշի տրոլեյբուսի դիմապակին ու 1 նստարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG