Մատչելիության հղումներ

logo-print

Ղրղըզստանում կայացած ընտրությունները` «ազատ, ժողովրդավարական եւ թափանցիկ»


Ղրղըզստանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում քվեների 80 տոկոսի հաշվարկից հետո առաջատարն է ազգայնական «Աթա-Ժուրտ» (հայրենիք) կուսակցությունը, որը վայելում է հատկապես երկրի հարավային շրջաններում բնակվող ղրղըզների աջակցությունը:

Խորհրդարանում մանդատներ ստանալու համար սահմանված նվազագույն` 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել են ընտրություններին մասնակցող 29 կուսակցություններից 5-ը, սակայն ոչ մի կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ապահովել խորհրդարանում:

Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւան կայացած ընտրությունները որակել է «ազատ, ժողովրդավարական եւ թափանցիկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG