Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ն Մեդվեդեւին ներկայացրեց Մոսկվայի քաղաքապետի 4 թեկնածուների ցուցակը


Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը այսօր պաշտոնապես նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետի 4 թեկնածուների ցուցակը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` երկրի նախագահի հետ նախապես համաձայնեցված ցուցակում ընդգրկված են փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինի, տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի, Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցեւի եւ Մոսկվայի կառավարության նախագահի առաջին տեղակալ Լյուդմիլա Շվեցովայի անունները:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան լրագրողներին փոխանցել է, որ Մեդվեդեւը հանդիպել է բոլոր թեկնածուների հետ:

Դմիտրի Մեդվեդեւը արժանի է համարել ներկայացված բոլոր թեկնածությունները եւ խոստացել մոտ ժամանակներս կատարել իր ընտրությունն ու թեկնածուին ներկայացնել Մոսկվայի քաղաքային Դումայի հաստատմանը:

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը վերջին 18 տարիներին զբաղեցրած Յուրի Լուժկովը Ռուսաստանի նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագրով պաշտոնանկ արվեց:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG