Մատչելիության հղումներ

«Այբ» կրթական հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. այս օրերին ավարտին են հասցվում միջազգային կրթական տարածքում հայտնի Քեմբրիջի, Օքսֆորդի, Փիրսոնի հրատարակած ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, անգլերեն եւ մի շարք այլ առարկաների դասագրքերի թարգմանությունները:

«Կատարվել է հիմնարար ուսումնասիրական աշխատանք, եւ ընտրվել են այն դասագրքերը, որոնցով պատրաստվում ենք դասավանդել 21-րդ դարի հայկական դպրոցում», - ասաց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Հայկական դպրոցներում շրջանառվող առարկայական դասագրքերի որակն ու բովանդակությունը չի գոհացնում «Այբ»-ի մասնագետներին: Տեր Մեսրոպ քահանա Արամյանի որակմամբ` դրանցից ծանրագույնը հայոց լեզվի դասագրքերի բովանդակության խնդիրն է: - «Այնպիսի տպավորություն է, որ այդ դասագրքերով սովորելիս պիտի անջատես մտածողությունդ», - նշեց նա:

Անգլերենի դասագիրքը ոչ թե թարգմանվել է, այլ կատարվել է դրա յուրահատուկ նախագծում:

Մինչ թարգմանված գրքերը նախնական շրջանում իբրեւ օժանդակ ձեռնարկներ կշրջանառվեն դպրոցներում, «Այբ»-ը ուսուցիչների համար կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ: Ծրագրի շրջանակներում կրթական հիմնադրամը մտադիր է հայկական կրթական տարածք ներմուծել մի շարք նոր առարկաներ:

«Այբ» կրթական հիմնադրամի «Հայկական դպրոցը», որը կլինի միայն ավագ դպրոց, առաջին 100 աշակերտներին կընդունի 2011-ի սեպտեմբերի 1-ին:

XS
SM
MD
LG