Մատչելիության հղումներ

2010-ի Հայֆեստը հանդիսատեսին գրավեց դեպի հայկական թատրոններ


Այս տարի եղանակը բարենպաստ չէր Հայֆեստի համար. ամենահորդառատ անձեւները հենց փառատոնի օրերին տեղացին, բայց փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը, այնուամենայնիվ, գոհ է արդյունքներից:

Ի տարբերություն նախորդ տարիների` 8-րդ Հայֆեստը հանդիսատեսի ուշադրությունը հրավիրել է հայկական ներկայացումների վրա: Սա կարող էր պայմանավորված լինել նաեւ այս տարվա փառատոնի արտասահմանյան ծրագրի աղքատությամբ, բայց փառատոնի տնօրենը այլ պատճառ է տեսնում. - «Հայկական ներկայացումները, ռեժիսորներն ու դերասանները աստիճանաբար ճանաչելի են դարձել», - նշեց նա:

Հայֆեստ 2010-ը 22 երկրներից Հայաստան բերեց 33 թատերախումբ, Երեւանում ցուցադրվեց շուրջ 60 ներկայացում: Փառատոնի տնօրենի խոսքով` թերություններից մեկն այն էր, որ չկարողացան դահլիճները լցնել հանդիսատեսով, իսկ անկատար մնաց հովանավորներ ու հավելյալ գումարներ գտնելու իրենց ցանկությունը: - «Եթե Հայֆեստի բյուջեն մոտ 70.000 հազար եվրո է, Թբիլիսիի փառատոնինը` մոտ 700.000 հազար, հետեւաբար վերջիններս որքան էլ վատ անեն ամեն ինչ, մեւնույնն է մի կերպ գլուխ կհանեն այդ գումարով», - մտահոգված է Արթուր Ղուկասյանը:

Այս տարի Հայաստան չհասավ աֆրիկյան խումբը, ինչն այնքան էլ չզարմացրեց հանդիսատեսին, քանի որ մեկ այլ աֆրիկյան խումբ ընդգրկված էր անցյալ տարվա փառատոնում ու կրկին ինչ-ինչ պատճառներով Հայաստան չէր հասել: Սպասվածից էլ ավելի լավ տպավորություն հանդիսատեսի վրա գործել է Ռուսաստանի Կեմերովոյի պետական դրամատիկական թատրոնի «Ցելոֆան» ներկայացումը, չնայած դահլիճը լեցուն չի եղել: Լավ ընդունելություն է գտել նաեւ Վլադ Դեմչենկոյի «Մահով տարված» ներկայացումը, որը համարվում էր փառատոնի ֆավորիտներից: Մեկ այլ ֆավորիտ` բրիտանական «Իմիթեյթինգ դը դոգ» թատրոնը, կփակի այս տարվա փառատոնը:

XS
SM
MD
LG