Մատչելիության հղումներ

Մզկիթի ռմբահարման հետեւանքով զոհվել են Կունդուզի նահանգապետը եւ եւս14 մարդ


Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգի նահանգապետը եւ առնվազն եւս 14 մարդ են զոհվել այսօր մզկիթի ռմբահարման հետեւանքով, շուրջ երկու տասնյակ մարդ վիրավորվել է:

Պայթյունը տեղի է ունեցել հարեւան Թախար նահանգի մզկիթում, որտեղ Կունդուզի նահանգապետ Մոհամադ Օմարը աղոթքի էր մասնակցում:

Թախար նահանգի ոստիկանապետը ասել է, որ առայժմ պարզված չէ` հարձակումը իրականացրել է ինքնասպան ահաբեկի՞չը, թե՞ գործել է մզկիթում տեղադրված ռումբը:

Կունդուզ նահանգում է տեղակայված Հայաստանի զինված ուժերի 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG