Մատչելիության հղումներ

logo-print

Չինացի այլախոհ Լյու Սյաոբոն` Խաղաղության Նոբելյան մրցանակակիր


Չինացի այլախոհ Լյու Սյաոբոն արժանացավ 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին:

Նորվեգական Նոբելյան կոմիտեն այսօր հայտարարել է, որ մրցանակը չինացի այլախոհին է շնորհել հանուն Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների նրա երկարատեւ պայքարի համար:

Associated Press լրատվական գործակալության վկայությամբ` Նոբելյան կոմիտեն ընդգծել է նաեւ, որ իր համոզմամբ` սերտ կապ կա մարդու իրավունքների եւ խաղաղության միջեւ:

54-ամյա Լյու Սյաոբոն ներկայումս անազատության մեջ է գտնվում իր իրավապաշտպան գործունեության համար` 2009 թվականին Չինաստանի իշխանությունները նրան 11 տարվա ազատազրկման են դատապարտել:

Չինաստանի արտգործնախարարությունը քննադատել է Նոբելյան կոմիտեի որոշումը` այն անվանելով «սրբապղծություն Խաղաղության Նոբելյան մրցանակի նկատմամբ»: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ Լյու Սյաոբոն ազատազրկման մեջ է երկրի օրենքները խախտելու համար, եւ «այն, ինչ նա արել է, հակասում է Խաղաղության Նոբելյան մրցանակի նպատակներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG