Մատչելիության հղումներ

Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել եւ կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

Հինգշաբթի օրը տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ու Ստամբուլի Շիշլիի շրջանի ղեկավար Մուսթաֆա Սարիգյուլը:

Hurriyet Daily News թերթի փոխանցմամբ` բացման արարողությանը Սարիգյուլն ասել է, թե Սուրբ Հարություն եկեղեցու ներսը վերանորոգել են, որ Շիշլիում ապրող ոչ մահմեդական քաղաքացիները գան այստեղ աղոթելու համար։

Նա նշել է, թե վերանորոգման նպատակը միասին լինելն է` առանց կրոնական տարբերությունների։

«Տարբեր կրոն դավանող ու տարբեր մշակույթ ունեցող քաղաքացիները երկար տարիներ բարեկամաբար ապրել են միասին։ Որպես տեղական վարչակազմ` մենք փորձում ենք հավասար ծառայություններ մատուցել եւ որքան հնարավոր է շատ հնարավորություններ ապահովել մեր բոլոր քաղաքացիների համար», - ասել է Սարիգյուլը։

Վերանորոգման աշխատանքները շարունակվել են երեք ամիս։ Ծախսվել է 175 հազար թուրքական լիրա։ Վերանորոգման ճարտարապետը Վազգեն Ջեմիլ Բարին է. նա հայկական ծագում ունի ու Շիշլիի շրջանի ղեկավարի տեղակալն է։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG