Մատչելիության հղումներ

«Imitating the dog»-ի «անսցենար» ներկայացումը Երեւանում


«Imitating the dog»-ի մամլո ասուլիսը Երեւանում
«Imitating the dog»-ի մամլո ասուլիսը Երեւանում

«Imitating the dog»` թարգմանաբար «Ընդօրինակելով շանը» բրիտանական թատերախմբի անդամները խորհուրդ են տալիս խոր իմաստ չփնտրել անվան մեջ. սա ընդամենը թատրոնի հիմադիրներից մեկի սիրած կտավի անվանումն է: Արդեն 12-ամյա թատերախումբը հինգ խոշոր ներկայացում է բեմ բարձրացրել, դրանցից մեկը` «Մեթուսելա հյուրանոցը», կներկայացնեն Երեւանում հոկտեմբերի 8-ին եւ 9-ին:

«Imitating the dog»-ը բեմից դուրս իր նախագծերում միշտ կարեւորում է ուսումնական ծրագրերը, Երեւանում էլ թատերական ինստիտուտուտի ուսանողների համար դերասանները վարպետության դաս են անցկացրել:

Բրիտանական այս թատերախումբը չի համագործակցում ժամանակակից դրամատուրգների հետ: «Մեթուսելա հյուրանոցը» ներկայացումը նրանց հեղինակային աշխատանքն է, չակերտները չբացեցին, թե ինչի մասին է:

Խմբի ռեժիսորներից Էնդրյու Քրոֆթսի խոսքով` իրենց թատերախմբի դեպքում սցենար ասվածը չկա: - «Հիմնական գրելու գործը երկուսով ենք անում, բայց մենք գրում ենք տեքստ, ոչ երկխոսություն կամ պիես: Իսկ երբ տեքստը տրվում է կերպարներին, նրանք զարգացնում են երկխոսությունները: Մեր տեսարանների գրեթե կեսը իմպրովիզներ են», - նշեց Էնդրյուն, ով նույնպես հանդես է գալիս ներկայացման մեջ:

Դերասաններն ասում են, որ իրենց բերած աշխատանքը միանշանակ չի բնորոշում Միացյալ Թագավորության թատերական կյանքը եւ որ ակադեմիական թատրոնի ավանդույթները երկրում դեռ շարունակվում են: Թեեւ թատերախմբի անդամ Մորվեն Մաքբեթի խոսքով` բրիտանական մեծ թատրոններն էլ այժմ հաճախ ձգտում են դեպի փոքր դահլիճներ ու փորձարարություն:

XS
SM
MD
LG