Մատչելիության հղումներ

Ղարաբաղի դրոշը բարձրացվել էր ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության շենքի վրա


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` բողոքելով, որ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության շենքի վրա բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության դրոշը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Աղշին Մեհդիեւը իր նամակում Հայաստանին մեղադրել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան ու ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ։

Նամակում նշվում է, որ հայկական առաքելությունը թաքցրել է իրողության հետքերը։

Ադրբեջանցի դիվանագետները, ինչպես երեւում է, շատ արագ են աշխատել, եւ մի քանի ժամից դրոշը իջեցվել է։

ՄԱԿ-ում Ադրբեջանի առաքելության խոսնակ Սամիր Շարիֆովը ասել է, թե ադրբեջանական առաքելությունը «համապատասխան խողովակներով» դիմել է դրոշը իջեցնելու խնդրանքով, բայց չի մանրամասնել` ՄԱԿ-ի քարտուղարությա՞նն են դիմել, թե՞ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին։

ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելությունից հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ։

Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դիվանագիտական առաքելությունը անձեռնմխելիության իրավունք ունի եւ դիվանագիտական առաքելության շենքը, զբաղեցրած տարածքը սուվերեն է համարվում, բայց կարող է միայն մեկ դրոշ պարզել` այն երկրի, որը իրենք ներկայացնում են։

Որոշ բացառություններ կան. օրինակ` Եվրամիության անդամ երկրները իրենց պետական դրոշի հետ բարձրացնում են նաեւ Եվրամիության դրոշը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG