Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կայացած հեռախոսազրույցում շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը կարեւորել է Պուտինի անձնական ներդրումը հայ - ռուսական բարեկամության ամրապնդման գործում եւ երախտագիտություն հայտնել նրան` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում համակողմանի գործակցությանը նպաստելու համար։

Այսօր լրացավ Վլադիմիր Պուտինի ծննդյան 58-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG