Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները Ստեփանակերտում են


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները արդեն Ստեփանակերտում են, եւ ներկայումս ընթանում է նրանց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Միջնորդները նախապես հայտարարեցին, որ այսօր լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չեն տա:

Համանախագահները ժամանել են` Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության ծրագիրը իրականացնելու համար: Այդ ծրագրի շրջանակներում նրանք լինելու են Աղդամի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում:

Վաղը` օրվա երկրորդ կեսին եռանախագահները հանդիպելու են նաեւ ղարաբաղյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG