Մատչելիության հղումներ

Արամ Տեր-Սահակյանը` Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Արամ Տեր-Սահակյանը: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց ինքը` Տեր-Սահակյանը:

Արամ Տեր-Սահակյանը մինչ նոր նշանակումը նույն կառույցի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր, նախկինում գլխավորել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ոստիկանությունը:

Հայաստանի ռազմական ոստիկանության նախկին պետ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG