Մատչելիության հղումներ

logo-print

Քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացի եւ ճապոնացի գիտնականներին


Քիմիայի բնագավառում 2010 թվականի Նոբելյան մրցանակը այսօր շնորհվեց ամերիկացի Ռիչարդ Հեքին եւ ճապոնացիներ Էյիտի Նեգիշիին ու Ակիրա Սուձուկիին:

Երեք գիտնականները աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին արժանացել են մի մեթոդի մշակման համար, որը թույլ է տալիս պալադիումը որպես կատալիզատոր օգտագործելու միջոցով ստեղծել նույնպիսի բարդ (կոմպլեքս) օրգանական միացություններ, ինչպիսիք առկա են բնության մեջ:

Այդ մեթոդը կիրառվում է, մասնավորապես, դեղագործության մեջ եւ էլեկտրոնիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG