Մատչելիության հղումներ

Հոլանդացի նկարիչը Երեւանում ցուցադրում է հայկական թեմաներով իր աշխատանքները


Հոլանդացի նկարիչ Ռալֆ Հայնեն հայկական եկեղեցիներ ու վանքեր է նկարում, հայերեն է սովորում, հիմա էլ Հայաստանում է. Ճարտարապետության ազգային թանգարանում բացվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը` 36 կտավներով:

Հայկական ճարտարապետությամբ Հայնեն հետաքրքրվում է 2006 թվականից, երբ առաջին անգամ Եգիպտոսում հայկական եկեղեցի է տեսել: Մինչեւ այդ Հայաստանը ճանաչում էր միայն որպես նախկին խորհրդային երկիր, որը աղետալի երկրաշարժ է ապրել:

Ռալֆը ապրում է Նիդերլանդների Նայմեհեն քաղաքում: Այնտեղ ցուցահանդեսից առաջ ծանոթացել է «Միացալ Հայերը Հոլանդիայում» հայկական միության նախագահ Սվետա Աբրահամյանի հետ, ով օգնել է կազմակերպել հայաստանյան ցուցահանդեսը:

Հոլանդացի նկարչի աչքերով հայկական եկեղեցիներից ներքին հարդարանքով ամենագեղեցիկը Սանահնի վանքն է, իսկ դիրքով` Խոր Վիրապը:

Առաջին անգամ Ռալֆ Հայնեն Հայաստան այցելել է 2006-ին: Այս անգամ եկել է իր կնոջ եւ երեխայի հետ, ասում է` իրականում է ուզում ծանոթացնել իր կտավներում պատկերված տեսարժան վայրերի հետ:
XS
SM
MD
LG