Մատչելիության հղումներ

logo-print

«Նախքան անկախության ճանաչումը` պիտի վերականգնվի ղարաբաղյան գործոնը»


Ղարաբաղի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում

Ղարաբաղի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը բանակցություններից դուրս հանելու միակ ձեւն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը:

Արձագանքելով խորհրդարանականների այն պնդումներին, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կվնասի շարունակվող բանակցային գործընթացը, նա ընդգծեց. - «Բանակցությունները ինչի՞ մասին են, առարկան ո՞րն է` ստատուսն է: Եթե դուք ճանաչում եք` վերջ, ձեզ համար այդ հարցը փակ է: Ո՞վ է Թուրքիայի հետ քննարկում Կիպրոսի ստատուսի հարցը»:

Փորձագետը նաեւ ընդգծեց, թե Հայաստանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում, եւ բանակցություններին զուգահեռ` իրավիճակը փոխվում է հօգուտ Ադրբեջանի. - «Իրար հետեւից տարբեր բանաձեւեր են դուրս գալիս միջազգային կազմակերպություններում, որտեղ ադրբեջանական դիրքորոշումն է արտացոլվում»:

Վերլուծաբան Գեղամ Բաղդասարյանի համոզմամբ, մինչդեռ, քանի դեռ Ղարաբաղը քաղաքական գործընթացների սուբյեկտ չէ, Հայաստանի կողմից անկախության ճանաչումը ոչինչ էլ չի տա:

«ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի կողմից ներկայիս պայմաններում կլինի ընդամենը թղթի կտոր եւ ոչ ավելին: Նախքան ճանաչումը Հայաստանի կամ մեկ այլ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` պիտի վերականգնվի ղարաբաղյան գործոնը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG