Մատչելիության հղումներ

Ծանրորդ Յուրի Սարգսյանի որդին պատժվել է խթանիչներ օգտագործելու համար


Ավստրալիայի ծանրորդ Դավիթ Սարգսյանին արգելել են երկու տարի մասնակցել մրցումներին` խթանիչներ օգտագործելու պատճառով։ Ստուգումները երեքշաբթի օրը դրական արդյունք են ցույց տվել` ապացուցելով, որ նա խթանիչներ է օգտագործել։

Այս մասին հայտնել են խթանիչների օգտագործման դեմ պայքարի Ավստրալիայի գրասենյակի պաշտոնյաները։

Դավիթ Սարգսյանը աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Սարգսյանի որդին է։ Նա ստուգում էր անցել անցյալ տարվա նոյեմբերին։

Դավիթ Սարգսյանը պատճառաբանել է, որ անպտղությունից բուժվելու կուրսով հատուկ սննդամթեք է օգտագործել` ցանկանալով հայր դառնալ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG