Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանի նոր շենքը կբացվի տարեվերջին


Ստեփանակերտի օդանավակայանի նոր շենքը:
Ստեփանակերտի օդանավակայանի նոր շենքը:

Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը` մայրաքաղաք Սեփանակերտում, ամբողջովին շենք կունենա մինչեւ տարեվերջ:

Նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի օրը այցելեց օդանավակայան, ծանոթացավ շինարարական աշխատանքներին:

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով, ուղեւորային համալիրի շինարարությունը կավարտվի նոյեմբերին, ինչը դեռ չի նշանակում, թե օդանավակայանը պատրաստ կլինի, քանի որ պիտի ավարտին հասցվեն հարդարման աշխատանքները, ռադիոլոկացիոն համակարգի մոնտաժումը, մի շարք այլ աշխատանքներ:

«Կաշխատենք շատ սեղմ ժամկետներում ավարտել եւ օդանավակայանը իր բարեկարգ տարածքներով հանձնել շահագործման», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախարարը:

Ստեփանակերտի օդանավակայանի նոր մասնաշենքը, որի շինարարությունը սկսվել է անցած տարվա ձմռանը, կառուցվում է հիմնականում բարեգործական միջոցներով` մոտ 1 միլիարդ դրամ:

Օդանավակայանը շահագործման հանձնվելուց հետո կիրականացվեն թռիչքներ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ: Թռիչքի տեւողությունը շուրջ 40 րոպե է, տոմսի արժեքը` մոտ 16 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG