Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական գերության մեջ զոհվել է Հայաստանի 20-ամյա քաղաքացին


Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ, 17-ը սեպտեմբերի, 2010թ.
Հոկտեմբերի 5-ին բանտախցում մահացել է սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված 20-ամյա Մանվել Սարիբեկյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ զինդատախազության համատեղ հաղորդագրության համաձայն, Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել: Հաղորդելով այս մասին, ադրբեջանական Vesti.Az-ը հավելում է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ է, ով գերեվարվել է սեպտեմբերի սեպտեմբերի 11-ին` Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է այս տեղեկատվությունը, պնդելով, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մամվել Սարիբեկյանը անասունները փնտրելու նպատակով սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել տանից եւ մոլորվելով Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գոտում` հայտնվել գերության մեջ:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից հաղորդել էին, որ սեպտեմբերի 11-ին դիվերսիոն հարձակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG