Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության շենքի մոտ հայտնաբերվել է ոստիկանության 31-ամյա քննիչի դիակը


Պաշտպանության նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Ոստիկանության 31-ամյա քննիչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանը մահացել է ավտովթարի հետեւանքով` Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում: Նրա դիակը հայտնաբերվել է Նոր Նորքի Բագրեւանդ փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց:

Հարուցված է քրեական գործ` տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստով, որը մահվան է հանգեցրել: Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից հետո` 12:15-ի սահմաններում:

«Քրեական գործը հարուցվել է մահվան ելքով վրաերթի հատկանիշներով, սակայն ոստիկանությունը այս պահին էլ ստուգում է սպանության հնարավոր վարկածը, թեւ դա վարկածներից մեկն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը` հավելելով, որ այս պահին ստուգվում է կասկածյալների շրջանակը, ձերբակալված անձ չկա:

Ոստիկանությունը պնդում է, որ Տիգրան Սահակյանը մահացել է միանգամից:

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով` Տիգրան Սահակյանը գլխի հատվածում վնասվածք է ունեցել:

Նա վերջերս Շենգավիթի քննչական բաժնից տեղափոխվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG