Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության շենքի մոտ դիակ է հայտնաբերվել


Անցած գիշեր Երեւանում` պաշտպանության նախարարության շենքի մոտ դիակ է հայտնաբերվել` գլխի հատվածում վնասվածքներով:

Պարզվել է, որ մահացածը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական բաժնի քննիչ է: Ինչպես դեպքի վայրից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայականը, բջջային հեռախոսը, էլեկտրոնային կրիչ:

Այսօր ավելի ուշ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդեց, որ քննիչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ 31-ամյա Տիգրան Սահակյանը ժամը 00.15-ին Բագրեւանդի փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկվել անհայտ վարորդի կողմից եւ տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG