Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարությունը Բրիտանական խորհրդի հետ համատեղ արդեն երրորդ անգամ կստուգեն միջին մասնագիտական հաստատությունների` քոլեջների, վարժարանների ուսանողների կարողությունները «Հմտություններն աշխատանքում» մրցույթի օգնությամբ:

Մրցույթը մեկնարկում է շարադրությամբ, որի թեման է` «Ինչպես հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ»: Երկրորդ փուլում երիտասարդներն արդեն գործնականում պետք է ցույց տան իրենց նորամուծությունները եւ ձեռնարկատիրական հմտությունները:

«Հմտություններն աշխատանքում» տարածաշրջանային ծրագիրը անցկացվում է Հայաստանում եւ հարավարեւելյան Եվրոպայի 10 երկրներում։ Այն նպատակ ունի զարգացնել միջին մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են երիտասարդներին քոլեջն ավարտելոց հետո տեղական եւ համաշխարհային աշխատաշուկայում հաջողության հասնելու համար։

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ մրցույթը օգնում է պատանիներին ձեռք բերել բիզնես առաջադրանքի կոնկրետ հմտություններ:

Ծրագրի շնորհիվ նաեւ կապեր են հաստատվում տարբեր կազմակերպությունների եւ քոլեջների միջեւ, ինչպես նաեւ համագործակցություն է սկսվում հայկական եւ բրիտանական միջին մասնագիտական կրթական հաստատությունների միջեւ:

Երկու տարվա ընթացքում «Հմտություններն աշխատանքում» մրցույթին մասնակցել է շուրջ 3000 ուսանող Երեւանից եւ մարզերից:

XS
SM
MD
LG