Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում սկսվել է համաբուհական շենքի շինարարությունը, որը կներառի 10 պետական բուհերի երիտասարդ դասախոսների ընտանիքներ` շուրջ 90 բնակարան: Այս շենքը նույնպես գտնվում է Ավան համայնքում:

Հոկտեմբերի 15-ին նախագահի մասնակցությամբ Սյունիքի մարզկենտրոն

Կապանում կկայանա նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: - «Նախատեսված է ունենալ 335 բնակարան ներառող մեծ համալիր, շենքերից մեկի վրա տեղադրվելու է քաղաքային նշանակության մեծ ժամացույց», - ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյան` նշելով, որ մարզերում իրականացվող այս ծրագրերը նպատակ ունեն տեղի երիտասարդ գիտնականներին պահել մարզում:

Երիտասարդ գիտաշխատողներին հանձնվող բնակարանները ապահովված են լինելու բոլոր պայմաններով` վերանորոգված, փոխնախարարի խոսքով` «միջինից բարձր որակով»: Գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողների համար նախատեսված շենքը կառուցվելու է Զեյթուն համայքում

Բնակարանաշինության այս փուլում հատկացված 36 միլիարդ դրամով կառուցվելու է 1050 բնակարան, որոնցից 435-ը` մարզերում. Արսեն Քարամյանի փոխանցմամբ` 2 սենյականոց բնակարանը կարժենա 26-27 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG