Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է Սոչի


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Սոչիում կայանալիք` անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպմանը մասնակցելու նպատակով այսօր Սոչի է մեկնում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պավիրակությունը:

Շուրջ վեց տասնյակ երկրների պատվիրակությունները երկու օր կքննարկեն անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելու հնարավորությունները, մասնավորապես` քննարկման առարկա կդառնան տեղեկատվական անվտանգությանն սպառնացող մարտահրավերները, բնական եւ տեխնածին աղետների, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, զենքի եւ ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցերը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանը Սոչիում նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բուլղարիայի, Ավստրիայի պատվիրակությունների ղեկավարների հետ:

Պատվիրակությունը Երեւան կվերադառնա հոկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG