Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը Լուկաշենկոյին մեղադրում է ռուսներին եւ բելառուսներին գժտեցնելու մեջ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր տեսաբլոգում Բելառուսի իշխանություններին եւ անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ռուս եւ բելառուս ժողովուրդներին գժտեցնելու մեջ:

Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ Բելառուսում դեկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ` Լուկաշենկոյի նախընտրական արշավը ամբողջովին կառուցված է հակառուսական հայտարարությունների վրա:

Մեդվեդեւը նաեւ անազնվություն է համարում այն, որ պաշտոնական Մինսկը չի ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Այդուհանդերձ, Մեդվեդեւը ընդգծում է, որ Բելառուսին համարում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը:

Մի քանի օր առաջ Լուկաշենկոն մեղադրել էր Մեդվեդեւի շրջապատին ռուսաստանյան լրատվամիջոցներով իր դեմ արշավ իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG