Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը նախազգուշացնում է Եվրոպա մեկնող ԱՄՆ քաղաքացիներին


Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել եւ զգոնության կոչ արել ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են Եվրոպա մեկնել։

Ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ հայտարարել էին, թե հատուկ ծառայություններին հաջողվել է բացահայտել եւ կանխել Ալ Քայիդա խմբավորման կողմից արեւմուտքում ծրագրված ահաբեկչությունները։ Հաղորդումների համաձայն, գրոհայինները նախատեսում էին միաժամանակյա պայթյուններ իրականացնել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի խոշոր քաղաքներում։

Վաշինգտոնի պաշտոնական նախազգուշացումը չի հորդորում ամերիկացիներին հրաժարվել Եվրոպական այցերից, այլ կոչ է անում զգոն լինել եւ խուսափել մարդաշատ վայրերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG