Մատչելիության հղումներ

Արմեն Ջիգարխանյանը 75 տարեկան է


Ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղերձում, որը տարածել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Բեմեր ու դահլիճներ նվաճելու Ձեր բացառիկ տաղանդով, անձնական անսահման հմայքով, անսպառ աշխատունակությամբ ու աշխատասիրությամբ ավելի քան հինգ տասնամյակ Դուք բարության ու իմաստնության սերմեր եք ցանում թատրոնի եւ կինոարվեստի անդաստանում, վայելում համաժողովրդական սեր ու համակրանք: Ամուր կապված լինելով ազգային արմատներին` Դուք ծառայում եք համամարդկային արժեքներին եւ ժամանակակից կինոյի ամենաակնառու դեմքերից մեկն եք: Մենք հպարտ ենք եւ ավելի ուժեղ Ձեզանով»:

Սերժ Սարգսյանը նաեւ հրամանագիր է ստորագրել մոսկվաբնակ դերասանին Հայաստանի պետական պարգեւ` Պատվո շքանշան շնորհելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG