Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-7-ը Երեւանում անցկացվում է «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակներում նախատեսված են նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, վարպետության դասեր, գրքի բացօթյա տոնավաճառ, հեքիաթների ընթերցանության շարք եւ այլն:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի խոսքով` տարածաշրջանում նախադեպը չունեցող այս փառատոնը միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման եւ համագործակցության միջոցով կնպաստի ժամանակակից գրականության, թարգմանական գործի եւ գրատպության դաշտի զարգացմանը:

«2011 թվականին կնշվի հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակը, այդ առթիվ կազմակերպվող միջոցառումների մեկնարկը տրվում է «Դարձ առ գիրք» փառատոնով», - նշեց փոխնախարարը:

Միջոցառումների հիմնական մասը կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, որտեղ մինչեւ հոկտեմբերի 3-ը կգործի բացօթյա ցուցահանդես` հայ հրատարակիչների մասնակցությամբ:

2011-ի ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 3-ը կայանալիք Ժնեւի գրքի սալոնում Հայաստանը կլինի պատվավոր հյուր, ինչը նշանակում է, որ 9 քմ-ի փոխարեն` այս տարի կունենա 600 քմ:

XS
SM
MD
LG