Մատչելիության հղումներ

Կառավարության որոշմամբ այսուհետեւ հոկտեմբերի 5-ը պաշտոնապես կնշվի որպես ուսուցչի տոն: Այս տարվա գլխավոր միջոցառմանը օպերային թատրոնում հրապարակվելու են լավագույն ուսուցիչ, դաստիարակ եւ տնօրեն մրցույթների հաղթողների անունները:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` լավագույններին որպես նվեր տրվող ժիգուլի ավտոմեքենաները այս տարի ամենայն հավանականությամբ կփոխարինվեն հոնդաներով, ինչպես օրերս առաջարկել էր նախարար Աշոտյանը:

Մինչ պետությունը պարգեւատրում է մանկավարժներին, ձեւավորված ավանդույթի համաձայն ուսուցչի տոնի նախօրեին դրամահավաքներ են դպրոցներում` տնօրենին եւ ուսուցիչներին նվերներ գնելու, իսկ որոշ դեպքերում անգամ հենց գումարը նվիրելու համար: Ինչպես նախորդ տարիներին նախարարությունն այս անգամ էլ հայտարարում է, որ արգելում է պարտադրված դրամահավաքը` միեւնույն ժամանակ նշելով, որ եթե ծնողները իրենց կամքով են նախաձեռնում դրամահավաքը, ապա դրա դեմ ոչինչ անել չի կարելի:

Այս ուսումնական տարի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցն է. այն արդեն դարձել է պարտադիր: Սեպտեմբերի 1–ին շուրջ 11 հազար աշակերտներ ընդունվեցին հանրապետության 91 ավագ դպրոցներ:

XS
SM
MD
LG