Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի վերջին Տիգրան Սարգսյանը կայցելի Իրան


Հոկտեմբերի վերջին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Իրան: Այդ մասին այսօր նշվել է Իրանի Առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի պալատի նախագահ Մոհամադ Նահավանդիանի գլխավորած պատվիրակության հետ վարչապետի հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նահավանդիանը առաջնային է համարել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը եւ գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Իրանի մասնավոր հատվածների միջեւ կապերի ակտիվացումն ու առեւտրային ծառայությունների մատուցման բնագավառում համագործակցության սերտացումը։ Այդ համատեքստում քննարկվել են հայ - իրանական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG