Մատչելիության հղումներ

Գլենդեյլի Սուրբ Մարիամ եկեղեցու դեմ վանդալիզմի գործը մտավ դատարան


Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանը չորեքշաբթի օրը քննել է Գլենդեյլի Սուրբ Մարիամ եկեղեցու դեմ բարբարոսական արարք կատարած Վիկտոր Պետրեսկուի գործը:

23-ամյա Պետրեսկուն այս տարվա օգոստոսին մուրճով ջարդել, ոչնչացրել էր հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վրայի Սուրբ Մարիամի քանդակը։ Նրան ի սկզբանե առաջադրվել էր վանդալիզմ կատարելու մեղադրանք, որը այնուհետեւ դատախազների կողմից ընդլայնվել էր` ներառելով նաեւ ատելության հողի վրա կատարված հանցագործության մեղադրանքը:

Ինչպես հաղորդում է Glendale News Press լրատվական գործակալությունը, դատավոր Պատրիկ Հեգարթին Պետրեսկուին անպարտ է ճանաչել ատելության հողի վրա հանցագործության հատկանիշներով եւ հաստատել վանդալիզմի ակտ կատարելու ու որպես հետեւանք` 50 հազար դոլարից ավելի նյութական վնաս պատճառելու մեղադրանքները:

Armenian Bar Association կազմակերպության փոխնախագահ, փաստաբան Կարո Ղազարյանը փոխանցել է, որ ատելության հողի վրա հանցագործության մեղադրանքը հանվել է` հաշվի առնելով միջադեպի ժամանակ Պետրեսկուի հոգեվիճակը:

Վիկտոր Պետրեսկուն որպես ամբաստանյալ հոկտեմբերի 13-ին կկանգնի Փասադենայի գերագույն դատարանի առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG