Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը հավանություն տվեց 2011-ի պետբյուջեի նախագծին


Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացած արտագնա նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2011 թվականի պետական բյուջեի նախագծին։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` օրինագծով հաջորդ տարվա պետբյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850.0 միլիարդ դրամ (մոտ 2.36 միլիարդ դոլար), ծախսերի գծով` 998.6 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 148.6 միլիարդ դրամ։

Կառավարությունը արձանագրել է, որ այս տարվա օգոստոսից դանդաղել է տնտեսական անկման տեմպը, Հայաստանը հաղթահարել է ճգաժամը։ Կառավարության ձեռնարկած միջոցներն ուղղվելու են տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանը, ինչը թույլ կտա հնարավոր սեղմ ժամկետում վերադառնալ նախաճգնաժամային տնտեսական բարձր աճին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։ Քննարկման արդյունքներն ամփոփվել են երկրի նախագահի մոտ։ Նախագահի առաջարկությամբ 10.0 միլիարդ դրամով ավելացվել է բյուջեի նախագծի ծախսային մասը։

Վարչապետի կարծիքով` հաջորդ տարին լարված աշխատանքի ժամանակաշրջան է լինելու։

2010 թվականի պետբյուջեի եկամտային մասը 742 միլիարդ, ծախսային մասը` 935.5 միլիարդ դրամ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG