Մատչելիության հղումներ

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան տուգանվեց 5 միլիոն դրամով


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա որոշումներով Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն դրամ (մոտ 14 հազար դոլար) տուգանք:

Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ` Լուսակերտի ֆաբրիկայի նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի մի շարք խախտումների համար:

Դրանցից մի քանիսը վերաբերում են ընկերության արտադրության տարբեր տեսակի հավկիթների վրա պարտադիր մակնշման բացակայությանը, որն օրենքով որակվում է իբրեւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում: Լուսակերտի թռչնաՖաբրիկան նույն խախտումը կատարելու համար արդեն իսկ մեկ անգամ պատասխանատվության ենթարկվել էր հանձնաժողովի հուլիսի 28-ի որոշմամբ` ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն: Ժամկետը լրանալուց 10 օր անց, ինչպես նաեւ սեպտեմբեր ամսվա ընթացքում երեւանյան խոշոր առեւտրի կետերում կատարված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը շարունակում է աշխատել օրենքի նույն խախտումը կրկնելով:

Հանձնաժողովը ընկերությանը տուգանել է նաեւ իր որոշմամբ պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու եւ իր կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG