Մատչելիության հղումներ

Կառավարության որոշումները, որոնցով տարածքներ են օտարվել անտառային ֆոնդից եւ տրամադրվել համայնքներին՝ որպես արոտավայրեր եւ գյուղնշանակության հողեր, նպաստում են Հայաստանում անտառների վերացմանը։

«50 հազար հեկտար անտառ կառավարության տարբեր որոշումներով ճանաչվել են ոչ որպես անտառ։ Սա հանցագործություն է։ Մենք առանց այն էլ անտառներ չունենք, ու հիմա դու քո առաջ տեսնում ես, որ անտառը հատում են, բայց իրավունք չունես ոչ մի բան ասել, որովհետեւ սա կադաստրով ճանաչված է ոչ թե որպես անտառ, այլ մասնավոր տարածք, ով ուզում է, ինչ ուզում անում է», – երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը։

«Էկոլուր» կազմակերպության ղեկավարն ասում է, որ իրենց ահազանգերը հաճախ անտեսվում են։ Այդ իսկ պատճառով այս անգամ բնապահպանները որոշել են ավելի արդյունավետ քայլերի դիմել՝ հանդես գալով կոնկրետ առաջարկներով։

«Մենք պետք է կամ ժամանակավոր մորատորիում՝ դադար հայտարարենք, որ անտառները այլեւս չկտրտեն։ Կամ, քննարկվում է հիմա, որ մենք պետք է կառավարության այդ հանցագործ որոշումները հետ կանչենք դատախազության միջոցով, կամ ուղղակի դիմելով կառավարությանը», – կարծում է Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանը նաեւ անհանգստություն է հայտնեց վերջին ամիսներին Հայաստանի անտառներում ծառահատումների թվի զգալի ավելացմամբ։

«Ես կարող եմ ասել, որ ահազանգը հիմնականում վերաբերում է Տավուշի եւ Լոռու մարզերին։ Օրը մեջ մենք ստանում ենք այդպիսի ահազանգ։ Մեր անտառները իրոք վերանում են։ Նույն Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, մենք 2020 թվականին կարող է ընդհանրապես անտառ չունենանք։ Կարծում եմ, բոլորը դրա մասին պետք է անհանգստանան», – նշեց Ինգա Զարաֆյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG