Մատչելիության հղումներ

Արմռոբոտիկսի ռոբոտներն այցելեցին Եվրոպական համալսարան


Արմռոբոտիկս 2010-ի մասնակից ռոբոտներից մեկը

Արմռոբոտիկս 2010-ի մասնակից ռոբոտներից մեկը

Երեւանի համալսարանների բակերում ականներ չկան, սակայն ական փնտրող ռոբոտները ցուցադրական շրջայցեր են կատարում: Եվրոպական համալսարանի բակում, օրինակ, Արմռոբոտիքսի ռոբոտներն իրենց շուրջն էին հավաքել հետաքրքրասեր եւ դասի չշտապող որոշ ուսանողների, ովքեր ծանոթացան իրենց հասակակակիցների պատրաստած ռոբոտներին:

Արմռոբոտիքսին մասնակցել են տարբեր համալսարանների մոտ 10 թիմեր` յուրաքանչյուրում 4-5 մասնակից, ովքեր ծրագրել ու պատրաստել են ռոբոտները: Արմռոբոտիքսի ռոբոտները 2 գործառույթ են ունեն` իրեր համակարգող եւ գծին հետեւող, սակայն ամենամեծ հետաքրքրությունը վայելում են ական փնտրող ռոբոտները:

Արմռոբոտիքսին մասնակցել են հիմնականում ճարտարագիտական համալսարանի, եվրոպական ակադեմիայի եւ ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի, ծրագրավորման եւ մյուս մասնագիտական ֆակուլտետների ուսանողները:

Առաջիկայում Արմռոբոտիքսի ռոբոտները կայցելեն նաեւ ԵՊՀ, ինչպես նաեւ ներկա կլինեն Դիջիթեք 2010 էքսպոյին:

XS
SM
MD
LG