Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Հայաստանը եւ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ամբիոնը օգտագործեցին ղարաբաղյան հակամարտության մասին հայտարարություններ անելու համար:

Ղարաբաղյան թեմային անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ով դիպուկահարներին հակամարտության առաջին գծից դուրս բերելու կոչ արեց:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ընտանիքի հետ Ավստրիայում անցկացրած մեկշաբաթյա արձակուրդից հետո այսօր վերադարձել է աշխատանքի եւ անցել իր պարտականությունների կատարմանը: Ռուսաստանցի մեկնաբաններից շատերը Լուժկովի արձակուրդը դիտարկում էին նրա դեմ վերջերս սանձազերծված արշավի լույսի ներքո եւ կանխատեսում էին, թե նա չի վերադառնալու աշխատանքի:
XS
SM
MD
LG