Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 27-ը զբոսաշրջության համաշխարհային օրն է: Շուրջ 30 տարի է տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները այս օրը նշում են որպես մասնագիտական տոն` ուշադրություն հրավիրելով զբոսաշրջության սոցիալական, մշակութային ու տնտեսական կարեւորության վրա:

Խոսելով Հայաստանում զբոսաշրջության զարգացումների մասին` տարբեր տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ նշեցին, որ հայաստանցիների դեպքում արտագնա տուրիզմի ամենամեծ դժվարություններից մեկը մնում է շենգենյան վիզան:
Ներգնա խնդիրների շարքում տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները նշում են հայաստանյան հյուրանոցների սակավությունն ու հաճախ նաեւ սպասարկման ոչ բարձր որակը, թեեւ նշում են, որ տարիների ընթացքում ներքին տուրիզմի կազմակերպման եւ պայմանների մակարդակի բարելավում է նկատվում:

Հայաստան այցելած օտարերկրացիների մի մասը ցանկանում է հանգստանալ բնության գրկում, մյուսները` տեսնել մեր պատմական հուշարձանները: Մեզանում դեռեւս բավարար զարգացած չէ արկածային տուրիզմը, որն ավելի մեծ թվով օտարերկրյա երիտասարդների կբերեր Հայաստան:

Նունե Մարտիրոսյան
XS
SM
MD
LG