Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ-ի փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջարկում է Սամվել Բալասանյանին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսօր քաղխորհրդի նիստում որոշել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` նշելով, որ նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը եղել է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում թեկնածուի ընտրությունը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը վերապահված` Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը թափուր է մնացել անցյալ շաբաթ Արեւիկ Պետրոսյանի հրաժարական ներկայացնելուց հետո: Պետրոսյանը շարունակում է մնալ տվյալ խմբակցության անդամ:

Սամվել Բալասանյանը 2003-2007 թվականներին ղեկավարել է Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը, ապա դուրս է եկել այդ խմբակցությունից եւ կուսակցությունից ու վերջերս անդամագրվել «Բարգավաճ Հայաստան»-ին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG