Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ժամանել է Չինաստան


Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եռօրյա այցը Պեկին։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, կողմերը ծրագրում են քննարկել առեւտրային եւ էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Մոսկվան շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները Չինաստանի հետ, որը գազի եւ նավթի ամենամեծ սպառողն է այսօր աշխարհում։

Պեկինյան իր այցելությունը Մեդվեդեւը սկսել է 1904-05 թթ. ռուս–ճապոնական պատերազմում եւ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների գերեզմանին այցելությամբ, ապա, դիմելով պատերազմի վետերաններին հայտարարել. «Չինաստանի հետ բարեկամությունը Ռուսաստանի ռազմավարական ընտրությունն էր, որը ամրապնդվել է արյամբ՝ տարիներ առաջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG