Մատչելիության հղումներ

Կանադայից Պակիստան մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Շվեդիայում


Այսօր առավոտյան Ստոկհոլմի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Տորոնտո - Կարաչի չվերթն իրականացնող «Բոինգ 777» ուղեւորատար ինքնաթիռը:

270 ուղեւորներ փոխադրող ինքնաթիռի օդաչուները օպերատիվ տեղեկություններ են ստացել, թե ինքնաթիռում կարող է պայթուցիկ լինել: Վայրէջքից հետո բոլոր ուղեւորները տարհանվել են:

Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: Նա պակիստանյան ծագում ունեցող Կանադայի քաղաքացի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG