Մատչելիության հղումներ

Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ միմոս Լեոնիդ Ենգիբարյանի կյանքի տարբեր շրջանների անձնական իրեր, պաստառներ, հոդվածներ եւ այլ նյութեր: Հանրահայտ ծաղրածուի 75-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվում աշխարհի տարբեր քաղաքներում:

«Նա ծաղրածու չէր, այլ կրկեսային էքսցենտրիկ ելույթներ էր ունենում, նա ավելի շատ մնջախաղի դերասան էր», - Լեոնիդ Ենգիբարյանի մասին ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Ստեփան Անդրանիկյանը, ով Ենգիբարյանի մասին պատմող «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի նկարիչն է եղել, Ենգիբարյանին անձամբ ճանաչել է:

Ցուցադրված իրերի մեծը մասը Գրականության եւ արվեստի թանգարանին տվել է Ենգիբարյանի ուսուցիչը` Մոսկվայի կրկեսային ուսումնարանի դասախոս Յուրի Բելովը: Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի խոսքով` առաջիկայում արխիվը կհամալրվի նոր նյութերով:

Երեւանի պետական կրկեսում բեմադրվել է Ենգիբարյանին նվիրված «Ժպտացեք մարդիկ» ներկայացումը, որը ցուցադրվելու է ամբողջ տարվա ընթացքում: Կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը սովորել է Լեոնիդ Ենգիբարյանի մոտ: Հիմա Ենգիբարյանի թոռը` Պրահայում բնակվող Փիթերը Փոփերն է իր աշակերտը:

«Հուսով եմ որ կկարողանամ հաղթահարել բոլոր դժվարություններն ու դառնալ պապիկիս գործի շարունակողը», - ասաց 25-ամյա Փիթերը, ով այս օրերին Երեւանում է:

XS
SM
MD
LG