Մատչելիության հղումներ

logo-print

Սլովենիայի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան


Սլովենիայի նախագահ Դանիլո Տուրկը հոկտեմբերին պաշտոնական այց է կատարելու Հայաստան:

Այցի նախապատրաստական աշխատանքներն են քննարկվել Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հետ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` երեկ Նյու Յորքում կայացած հանդիպման մասնակիցները անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք խնդիրների, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG