Մատչելիության հղումներ

Բրայզայի թեկնածությունը առկախեց նաեւ Մենենդեսը


Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայից ընտրված Բարբարա Բոքսերից բացի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը առկախել է նաեւ Ռոբերտ Մենենդեսը` հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ավելի վաղ նախագահ Օբամայի առաջադրած թեկնածուի հաստատման հարցը քվեարկության էր դրվել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ ստացել 19 անդամներից 17-ի հավանությունը։ Դեմ էին արտահայտվել միայն հայամետ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը, որոնք քննադատել էին Բրայզայի սերտ կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մատնանշել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում թույլ տված նրա բացթողումները։

Քվեարկությունից ժամեր անց, Կալիֆորնիայից ընտրված Բարբարա Բոքսերը հայտարարեց, թե կասեցնում է նրա նշանակումը։ Օրվա ավարտին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հայտնի է դարձել, որ Բոքսերի այդ քայլին միացել է նաեւ Ռոբերտ Մենենդեսը, ինչը նշանակում է, որ հարցը Սենատի լիագումար նիստի օրակարգ կմտնի միայն այն ժամանակ, երբ երկուսն էլ կփոխեն իրենց դիրքորոշումը Բրայզայի թեկնածության շուրջ եւ կդադարեցնեն թեկնածության առկախումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG