Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության ճանապարհն է»


Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող պաշտոնական արարողության ժամանակ

Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող պաշտոնական արարողության ժամանակ

Հայաստանի Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը, գնահատելով անկախության տարիների ձեռքբերումները, իր շնորհավորական խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Անկախության յուրաքանչյուր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդյունավետ, արձանագրել է ձեռքբերումներ ու նվաճումներ: Մենք արդեն կուտակել ենք թե' դրական, թե' բացասական բավարար փորձ: Մենք հասունացել ենք թե' որպես պետական կառույց, թե' որպես պետական գիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողությունների հիմքում կան հույզեր, բայց եւ սառը հաշվարկ ու իրատեսական մոտեցումներ», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից: - « Իհարկե այս ընթացքում եղել են ե'ւ թերացումներ, ե'ւ նույնիսկ կոպիտ սխալներ, բայց չի եղել ճակատագրական սխալ, որը մեզ կշեղեր մեր ուղեգծից կամ կվտանգեր մեր երկրի ազատությունն ու անվտանգությունը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Սարգսյան.
Մեզ չի' կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ
ձեռք սեղմել ...
«Այո', մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարեւաններ, որոնց թե' խոսքը, թե' գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն: Մենք ստիպված ենք մեր քայլերը կատարել` ելնելով առկա իրողություններից: Զինադադարի հաճախակիացած խախտումները, բացահայտ սադրիչ եւ ահաբեկչական գործողությունները շփման գծում, իհարկե', համարժեք պատասխան են ստանում` բազմապատկելով մեր զգոնությունը», - իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության եւ տեւական խաղաղության ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի' փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի' հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի' դրեք, մեզ չի' կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG