Մատչելիության հղումներ

logo-print

Երիտասարդ նկարիչ Ռուբեն Սուվարու` սպիտակ ստվարաթղթի վրա սեւ գրիչով արված պատկերները միմյանցից տարանջատելն ու հասկանալը ժամանակ է պահանջում. պատկերները փոքր են, երբեմն` խճճված ու բարդ, բայց մի բան ընդհանուր է` կրոնական թեմատիկան:

Սուվարու նկարներում հաճախ են հանդիպում եկեղեցիներն ու խաչերը, իր աշխատանքները նա համարում է յուրատեսակ աղոթք:

Ռուբեն Սուվարին Վանաձորից է, գեղանկարչությամբ վաղուց է զբաղվում, իսկ գրչանկարչական առաջին աշխատանքը 5-6 տարի առաջ է ստեղծել: Նա պատմեց, որ Սուվարիները պատմական Անիից եկած իր նախնիներն են եղել, որտեղից էլ ծագում է իր Սուվարյան ազգանունը:

Երիտասարդ նկարիչը բացատրեց, որ սեւ ու սպիտակ իր նկարչության նյութերը պակաս ծախսատար չեն. յուրաքանչյուրի նկարի վրա կարող է ծախսվել մի քանի տասնյակ սեւ գրիչ:
XS
SM
MD
LG