Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնեց անկախության 19-րդ տարեդարձը


1991-ի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեով քաղաքացիների 94,99 տոկոսը կողմ քվեարկվեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում հանձնել է պետական բարձր պարգեւներ:

Մշակույթի ոլորտում երկրի բարձրագույն պարգեւին` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանին, արժանացավ միայն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, արվեստի վաստակավոր գործիչ ճանաչվեց բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը անկախության 19-րդ տարեդարձի առթիվ հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացավ առաջին աստիճանի մեդալի, իսկ դերասան Նարեկ Դուրյանը` «Մովսես Խորենացի» անվան մեդալի:

Անկախության տարեդարձի օրը Երեւանի կենտրոնում «Մաքսլիբերթի»-ի անկացրած հարցումը ցույց տվեց որ երիտասարդների մեծ մասի համար օրը, այդուամենայնիվ, տոնական չէր, տրամադրությունը` նույնպես:

Անկախ Հայաստանի 19-րդ տարեդարձի օրը Երեւանի թիվ 2 ծննդատանը «Մաքսլիբերթի»-ի այցի ժամանակ արդեն լույս աշխարհ էին եկել 2 երեխա, եւս երկուսին էլ սպասում էին:

XS
SM
MD
LG