Մատչելիության հղումներ

«Շանհայ էքսպո - 2010»-ում նշվել է Հայաստանի Ազգային օրը


Հայաստանի Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, արդեն 5 ամիս գործող «Շանհայ Էքսպո - 2010» միջազգային ցուցահանդեսում հայտարարված Էր Հայաստանի Ազգային օր:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տոնական հանդիսությունները սկսվել են վաղ առավոտյան` Շանհայի ցուցահանդեսային կենտրոն վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա գլխավորած պատվիրակության ժամանմամբ:

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո վեր է խոյացել հայկական եռագույնը, եւ տրվել է Հայաստանի Ազգային օրվա մեկնարկը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG