Մատչելիության հղումներ

«Անկախության խրախճանք»` նորից ՀԵՆՔ-ի մատուցմամբ


ՀԵՆՔ երիտասարդական նախաձեռնությունն սեպտեմբերի 23-ին արդեն 3-րդ անգամ կազմակերպում է «Անկախության խրախճանք», որի շուրջ համախմբում է տարբեր հայացքների տեր երիտասարդների` տոնելու Հայաստանի անկախության օրը:

«Երկու նպատակ ունենք` նախ երիտասադրներին հիշեցնել, որ այդ օրը մեր երկրի անկախության օրն է, եւ իսկապես տոնել, քանի որ նկատել ենք, որ երիտասարդներն այդ օրը չեն տոնում», - ասաց համակարգող խմբի անդամներից Ստեփանը:

«Անկախության խրախճանք 3»-ը կկայանա Գաֆեսճեան արվեստի համալիրի հատուկ միջոցառումների սրահում, որը շատերին հայտնի է որպես ջազ ակումբ: - «Այնտեղից երեկոյան Երեւանի հիանալի տեսարան է բացվում», - տեղի խորհրդանշական ընտրությունըը բացատրեց Ստեփանը:

Անկախության տոնից առաջ ՀԵՆՔ-ը նկարահանել է «Անկախ եմ, դու ՞» խորագրով ֆիլմը, որտեղ հավաքել են հանրության մեջ ազդեցություն ունեցող մարդկանց կարծիքները անկախության ու դրա արժեքի մասին: «Անկախության խրախճանք»-ի համակարգող թիմի անդամներից Նարեկը պատմեց, որ երեկույթի ընթացքում կլինեն մի շարք անակնկալներ` այդ թվում Հայաստանի հիմնի` ՀԵՆՔ-ի ձեւափոխված տարբերակը:

XS
SM
MD
LG