Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ավտոշարասյան վրա հարձակման հետեւանքով 25 զինծառայող է զոհվել


Կիրակի օրը Տաջիկստանում` Աֆղանստանի սահմանին մոտ, ավտոշարասյան վրա դարանակալ հարձակման հետեւանքով առնվազն 25 զինծառայող զոհվել, եւս շուրջ մեկ տասնյակը վիրավորվել են:

Երկրի պաշտպանության նախարարության խոսնակ Ֆարիդուն Մախմադալիեւը այսօր հայտարարել է, որ հարձակումը կատարել են իսլամիստ գրոհայինները, որոնք առնչություն ունեն 1990-ականների քաղաքացիական պատերազմում կառավարության դեմ կռված նախկին բարձրաստիճան զինվորականների հետ:

Խոսնակը նաեւ ենթադրություն է հայտնել, որ հարձակվողների թվում եղել են գրոհայիններ Աֆղանստանից եւ Պակիստանից, Չեչնիայից:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, կառավարությանը կարգադրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները` երկրի այդ շրջանում իրավիճակը կարգավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG