Մատչելիության հղումներ

Վիեննայում բացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդաժողովը


Վիեննայում բացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամենամյա խորհրդաժողովը:

Մեկ շաբաթվա ընթացքում 151 պետությունների ներկայացուցիչների քննարկելիք հարցերի թվում է Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման համաձայնագրի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը:

Սպասվում է, որ արաբական երկրների նախաձեռնությամբ կքննարկվի Իսրայելին սեփական միջուկային սպառազինությունից հրաժարվելու կոչ անող մի բանաձեւ:

Հանդիպման նախօրեին Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվել նման բանաձեւին` հայտարարելով, որ դրա ընդունումը կարող է խոչընդոտել Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG